Յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է մեկ մարդու նվիրումից։ Եթե ունես գաղափար, որն ուզում ես կյանքի կոչել, ժամանակ, որն ուզում ես ներդնել արժեքավոր գործում կամ ցանկություն՝ օգտակար լինելու, «Արցախյան խաչ»-ը քո հարթակն է։
Այստեղ քո հմտությունն ու անգամ ամենափոքր ներդրումը դառնում են Արցախի հավաքական հիշողության պահպանման անփոխարինելի մասնիկը։ Մենք փնտրում ենք համախոհների, ովքեր մեզ հետ կվերականգնեն ու սերունդներին կփոխանցեն մեր ինքնությունը։ Միացի՛ր մեզ որպես կամավոր։Դարձի՛ր Արցախի ձայնի համահեղինակը
