Միավորելով ջանքերը՝ հանուն հարատևման
Արցախի ինքնության պահպանումը հավաքական պատասխանատվություն է։ «Արցախյան խաչ» հիմնադրամը բաց է և պատրաստակամ համագործակցելու կրթական, մշակութային, տեխնոլոգիական կառույցների և անհատների հետ։ Մեզ համար գործընկերությունը ձևականություն չէ, այլ գաղափարների փոխանակում և ռազմավարական աշխատանք։ Եթե ունեք տեսլական, որը կարող է ամրապնդել մեր ժողովրդի ինքնությունն ու իրավունքները, եկե՛ք գործենք միասին։
Կերտե՛նք վերադարձի ճանապարհը միասին։
