Հիմնադրամի առաքելությունն է միավորել աշխարհով մեկ սփռված արցախցիներին այնպես, ինչպես երգչախումբն է ձայներ հավաքում։ Մենք հզորացնում ենք այդ երգչախումբը՝ պահպանելու հիշողությունը, պաշտպանելու իրավունքները և բացահայտելու մեր ընդհանուր ներուժը՝ այն վերածելով ուժի, որը կարող է մեզ վերադարձնել Տուն։
Հիմնադրամի արժեքներն են՝
Արժանապատվություն. յուրաքանչյուր «ձայն» կարևոր է
Հիշողություն. մոտիվ, որ չի անհետանում
Արդարություն. միասին «հնչելու» իրավունք
Թափանցիկություն․ «երգչախմբի» վստահելի ռիթմ
Համերաշխություն․ յուրաքանչյուր «հո» ուժեղացնում է ընդհանուր հնչողությունը

