Artsakhian Cross Logo
About Us

Ornament

Մեր պատմությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են բառերը։ Այն սկսվում է լռությունից. լռությունից, որը հաջորդում է տան դուռը վերջին անգամ փակելուն։ Երբ քեզ հետ վերցնում ես միայն հիշողությունը․․․ Բռնի տեղահանությունը խլեց մեր տունը, բայց չկարողացավ խլել մեր ժողովրդի՝ Ապայի Ձայնը։ Դա մեր Հիշողությունն է՝ «Արցախի հորովելը»՝ մեր անցյալի ու ապագայի կենդանի արձագանքը։ Բայց մենք գիտենք՝ միայնակ մնալիս նույնիսկ ամենաուժեղ ձայնը կարող է մարել։ Իսկ Ձայնն այսօր ընտրություն է և պատասխանատվություն: Հենց այդտեղից է վերածնվում «Հո ըրա՜, հո՜...» կանչը: Այն պարզապես կանչ չէ, այլ քո շնչառությունը։ Ամեն «հո՜» քո ներկայությունն է։ Այն պիտի միավորվի մեզ Ճուվարանում՝ «Արցախ» թվային հարթակում, որպեսզի սնի Ապային ու թույլ չտա, որ մեր պատմությունը մաշվի։ Այս երգը կարիք ունի Հոտաղների՝ քեզ պես մարդկանց, ովքեր իրենց մասնակցությամբ ու «հո՜»-ով կստեղծեն այն բազմաձայնությունը, որն այսօր մեզ այդքան պետք է։ Որպեսզի քո Ձայնը չկորչի աղմուկի մեջ, «Արցախյան խաչ» հիմնադրամը ստանձնել է Կուճիր հոտաղի դերը։ Մենք փորձում ենք միավորել բոլորիս ցրված ձայները մեկ ընդհանուր ու կազմակերպված ընթացքի մեջ։ Մեր հիշողության ու ինքնության հանգրվանը Ճուվարանն է: Այն մեր **թվային Հայրենիքն **է, որտեղ պահպանվում է Ձայնը՝ մշակութային կոդը, վկայություններն ու կորսվածի հանդեպ մեր անօտարելի իրավունքը: Այստեղ Հիշողությունը երբեք չի խամրի, այլ կբյուրեղանա ու կզորանա: Մենք մեկ նպատակ ունենք՝ Վերադարձը: Մենք չենք խոսում լոկ խոսելու համար։ Մենք հնչում ենք, որպեսզի մի օր «տոն քինանք եզնխառնը»՝ բոլորս միասին, մեկ շարքով։ «Հանդեն թողած օրեն դառնը»՝ մենք կվերադառնանք ինքներս մեզ՝ ավելի գիտակից ու պատասխանատու։

Միացի՛ր Ճուվարանին։

Դարձրո՛ւ հիշողությունդ գործողություն։

Հո ըրա՜, հո՜..

Ձայնակցի՛ր վերադարձի երգին։



divider.svg

78174406_502054440414920_5585842862391558144_n.jpg

Արցախյան հորովել

Իրիքնակը տյուս ա եկալ,

Տանըս յերա լյուս ա եկալ,

Սoր մին կորե վեր վար անինքյ,

Գյիդա` սրտես հոյս ա եկալ:

Հո ըրա, հո, ապան մատաղ,

Ապուն դալու կուճուր հոտաղ,

Հո ըրա, հո, հո հո, հո, հո, հո:

Հըռնե ապան մենակ ա իլալ,

Դարդը սըրտեն տենակ ա իլալ,

Էտ հո՞ւնց բյուրդան բոյ քըշեցեր`

Դարդը սըրտես դեն քըշեցեր:

Էն հինգ խոխեն մեծը տուվ ես,

Կըլխըտակես պերցը տու վես,

Էսքան զուլում դարդին մաչին`

Դըլվես կաղնած քերծը տու վես:

Հո արա, հո, ապան մատաղ,

Ապուն դալուն կուճուր հոտաղ:

Հո արա, հո, հո, հո, հո, հո, հո:

Իրիքնակը մար կփռնե ,

Սարեն քամեն պար կփռնե:

Տոն կքինանք եզնխարնը

Հանդեն թողած օրեն դառնը:

Հո արա, հո, ապան մատաղ,

Ապուն դալուն կուճիր հոտաղ:

Հո արա, հո, հո, հո, հո, հո, հո:

Քշերհանավ պեն չըմ կերալ,

Չանթեն մաչին հացընք պերալ:

Թաթախ կանինք ճիրին մաչին,

Փրթուշ կանինք ախպերվաչի :

Ճուվարան կանե հետես ապեն,

Կախ կտա էն լծեն կապեն:

Վեր իմ բալան նստե մաչին,

Ասե հո, հո, հումար լաչին:

Ծերքետ ճպատը ճապկե յա ,

Կամաց թխե եզանը:

Բուրդան մաշկեն ցավ կտա,

Էտ ա պահում խեզանը:

Հեղինակ՝ Գուրգեն Գաբրիելյան