Artsakhian Cross Logo
Փնտրում ենք օգտատերերի փորձառության և աջակցման պատասխանատու

Փնտրում ենք օգտատերերի փորձառության և աջակցման պատասխանատու

07:28

Սիրո՞ւմ ես շփվել մարդկանց հետ, պատրաստակամ ես օգնել ու հեշտությամբ ես լեզու գտնում տեխնոլոգիաների հետ։ Ուրեմն հենց ՔԵԶ ենք փնտրում։

«Արցախ» թվային հարթակի թիմն ընդլայնվում է, և մենք փնտրում ենք ակտիվ ու սրտացավ ընկերոջ, ով դառնալու է մեր «դեմքն ու ձայնը»։

Ի՞նչ ես անելու դու

• Օգնելու ես օգտատերերին․ պատասխանելու ես զանգերին ու նամակներին, օգնելու ես մարդկանց հասկանալ հարթակից օգտվելու կանոնները։

• Լուծելու ես տեխնիկական հարցեր․ եթե օգտատերը խնդիր ունի գրանցվելու կամ տվյալներ մուտքագրելու հետ, դու առաջինն ես հասնելու օգնության։

• Լինելու ես նախաձեռնող․ չես սպասելու, որ խնդիրը մեծանա․ նկատելուն պես առաջարկելու ես լուծումներ։

• Փոխանցելու ես կարծիքները․ հավաքելու ես օգտատերերի առաջարկներն ու փոխանցես մեր տեխնիկական թիմին՝ հարթակն ավելի լավը դարձնելու համար։

Այս աշխատանքը ՔՈ ՄԱՍԻՆ է, եթե դու

• Շփվող ես ու բարեհամբույր․ սիրում ես մարդկանց հետ շփվել, լսել ու հանգիստ բացատրել։

• Պրոակտիվ ես․ չես սպասում հրահանգների, այլ ինքդ ես լուծումներ առաջարկում։

• Սիրում ես տեխնոլոգիաներ․ հեշտությամբ ես կողմնորոշվում կայքերում, հավելվածներում ու համակարգչային ծրագրերում։

• Արագ ես արձագանքում․ կարողանում ես արագ կողմնորոշվել բոլոր իրավիճակներում։

Ինչ ենք առաջարկում մենք

• Հետաքրքիր ու նշանակալից աշխատանք թվային նախագծում

• Ջերմ, երիտասարդ ու աջակցող թիմ

• Սովորելու և աճելու հնարավորություն

Ինչպե՞ս դիմել

Ուղարկիր քո CV-ն **info@artsakhiancross.am ** հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Օգտատերերի փորձառության և աջակցման պատասխանատու»։