
Հիմնադրվել է «Արցախյան խաչ» հիմնադրամը
Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված մարտահրավերներին արձագանքելու և ազգային ինքնությունը թվային տիրույթում պահպանելու նպատակով հիմնադրվել է «Արցախյան խաչ» հիմնադրամը։ Հիմնադրամի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ արցախցիների մեկ միասնական հարթակում՝ առաջնահերթություն ունենալով երեք հիմնական ուղղություն․
- Թվային համախմբում. գործարկել «Արցախ» թվային հարթակը, որը կծառայի որպես սոցիալ-մշակութային ենթակառուցվածք և «թվային Հայրենիք» աշխարհասփյուռ արցախցիների համար։
- Ինքնության և մշակութային ժառանգության պահպանում. թվային գործիքների միջոցով արխիվացնել և սերունդներին փոխանցել Արցախի պատմությունը, բարբառն ու ավանդույթները։
- Իրավունքների պաշտպանություն. միջազգային հարթակներում բարձրաձայնել և հետամուտ լինել տեղահանված բնակչության անօտարելի իրավունքների պաշտպանությանը։